Քոչարյանի պաշտպանները նորից միջնորդել են նրան գրավով ազատ արձակել 5 նոյեմբերի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը հայտարարել է, թե միջնորդություն ունի, որը վերաբերում է խափանման միջոցին։ Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, հայտնում է Aysor.am-ը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել է, որ անձի անձնական ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ իրավունքի։ Մինչ այդ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկում էին քննարկել խափանման միջոցի միջնորդությունը, սակայն դատարանը թույլատրեց ներկայացնել այն։ Արամ Վարդևանյանն ասել է, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։ Մեղադրող դատախազը, սակայն, հայտարարել է, թե դատախազությունը շարունակում է պդնել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |