ԵԽ երկրի կողմից իր պարտականությունները չկատարելը պարտադիր չէ, որ հանգեցնի պատժամիջոցների կիրառման 5 նոյեմբերի 2008 - 18:08 AMT PanARMENIAN.Net - 2001թ. Հայաստանը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, իր վրա վերցրեց որոշակի պարտականություններ, եւ ներկայումս հանրապետությունը գտնվում է այդ պարտականությունների իրականացման գործընթացի մոնիթորինգի փուլում: Եվրոպայի Խորհրդարանական Խորհրդի Վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանից հետո կամփոփվեն 1609, 1620 բանաձեւերի եւ այլ պարտականություններն իրականացնելու Հայաստանի մոնիթորինգի արդյունքները: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կամփոփվի Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ Երեւանի կարգավիճակի մասին օրենքի ընդունման գործընթացի մոնիթորինգը:«Հայաստանն ինքն է ընտրել ճանապարհը դեպի ԵԽ: Եթե երկիրն իր պարտականությունները չի կատարում, ապա դա քննարկման առարկա է դառնում, բայց միշտ չէ, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում»,- նշել է Դավիթ Հարությունյանը: «ԵԽԽՎ բանաձեւերով բարձրացված խնդիրները կրում են ավելի շատ քաղաքական, քան իրավական բնույթ»,- ընդգծել է ԵԽԽՎ հայկական առաքելության ղեկավարը եւ հաղորդել, որ նոյեմբերին սպասվում է մարդու իրավունքներ գծով ԵԽ խորհրդարանական Թոմաս Համմեմբերգի այցը Հայաստան: Այդ ժամանակ արդեն, ավելացրել է նա, լուրջ աշխատանք տարված կլինի: ԵԽԽՎ բանաձեւն ընդունվել է 1620թ. հունիսի 25-ին` նախորդ` 1609թ. բանաձեւի դիտարկման ընթացքում: Վերջինս դիտարկում է Վեհաժողովում Հայաստանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, Երեւանում մարտի 1-ի անկարգությունների օբյեկտիվ հետազոտման, ընդդիմության իրավունքների ընդլայնման մասին պահանջները չկատարելու դեպքում: ԵԽԽՎ 1620 բանաձեւի համաձայն հանրապետության կողմից Վեհաժողովի պահանջների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչեւ ձմեռային նստաշրջան: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |