Դասադուլ ԵՊՀ-ում`Հայոց լեզուն ուսծրագրերում ոչ պարտադիր դարձնելու դեմ 6 նոյեմբերի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: Ուսանողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցանկացած մասնագետ, ով ապրում է Հայաստանում, պետք է տիրապետի հայոց լեզվին, և այս որոշումը իրենց համար իմաստ չունի, հայտնում է Shantnews.am-ը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս որոշումը չլինի: Մենք հասկանում ենք, որ վտանգ կա, այդ իսկ պատճառով այստեղ ենք»: Մեկ այլ ուսանող նշել է, որ մասնակցում է դասադուլին, քանի որ 1500 հոգի կտրվել է հայոց լեզվի և հայ գրականության միասնական առարկայի քննություններից: Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից լեզվաբան Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր ուսանողները միացել են այս նախաձեռնությունը, որը ճիշտ ու տեղին նախաձեռնություն է, ուղղված է հայրենի՝ որպես ազգային լեզվի շահերի պաշտպանությանը, հայտնում է Panorama.am-ը: ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը նույնպես դրական է վերաբերվում ուսանողների նախաձեռնությանը: «Գտնում եմ, որ ուսանողերը ճիշտ են, ուսանողները կատարեցին իրենց քայլը, ուսանողի քաղաքացիական դիրքորոշումն է, ցույց են տալիս իրենց մասնագիտության վտանգվածության հանդեպ անհանգստություն, քաղաքացիական գործունեություն ծավալելու պատրաստակամություն»,- ասաց նա: Նարինե Դիլբարյանի խոսքով, նոր սերունդը մտածում է այն Հայաստանի մասին, որտեղ իրենք ենք աշխատելու, գործելու: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |