Արամ Խաչատրյանի մասին հայ-ռուսական ֆիլմը կներկայացվի Ամերիկյան կինոշուկայում 6 նոյեմբերի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ամենամյա Ամերիկյան կինոշուկան (American Film Market) իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 6-ին Սանտա Մոնիկայում: Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի այդ խոշորագույն կինոշուկային կմասնակցեն նաև մոսկովյան կինոընկերություններ, այդ թվում «Մարս Մեդիա» կինոընկերությունը «Սուսերով պարը» ֆիլմով: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը 2018-ին, այն հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին է, հայտնել է ընկերության միջազգային վաճառքի գծով ղեկավար Միլա Ռոզանովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Սա կենսագրական ֆիլմ է Արամ Խաչատրյանի մասին, որը նկարահանվել է ՌԴ և ՀՀ համագործակցությամբ: Ֆիլմը էկրան կբարձրանա երկու երկրներում 2019-ի դեկտեմբերին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է կոմպոզիտորը գրել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագարոծությունը ընդամենը 8 ժամվա ընթացքում: Ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Սանտա Մոնիկայում մտադիր ենք ավարտին հասցնել բանակցությունները ևս մի քանի երկրների հետ»,-ասել է Ռոզանովան: 2019-ին Սանտա Մոնիկայի կինոշուկային կմասնակցի ավելի քան 7000 անդամ աշխարհի մոտ 70 երկրից: Ի տարբերություն փառատոների, կինոշուկայում քննարկվում են գործարքներն ու պայմանավորվածությունները ոչ միայն պատրաստի արտադրանքի, այլ նաև մշակման և արտադրության տարբեր փուլերում գտնվող ֆիլմերի վերաբերյալ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |