ՀՔԾ-ն նյութեր է պատրաստում դատավորի կողմից փրկարարների վրա զենք պահելու դեպքով

ՀՔԾ-ն նյութեր է պատրաստում դատավորի կողմից փրկարարների վրա զենք պահելու դեպքով

PanARMENIAN.Net - Դատախազությունը հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ ստացված նյութերի հիման վրա 10-օրյա ժամկետում որոշում կկայացվի՝ կհարուցվի քրգործ, թե ոչ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ հոկտեմբերի 26-ին ժամը 14։38-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը, դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած, «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա՝ սպառնալով, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ոստիկանության Կոտայքի բաժին էր ներկայացել 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Նոյեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հաստատել էր միջադեպի մասին լուրը և նշել, որ տեղեկություն ստանալուց հետո հրահանգել է անմիջապես դիմել ոստիկանություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---