Գեյթսը զիջել է 2-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում Բերնար Առնոյին 6 նոյեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը զիջել է 2-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բերնար Առնոյին: Այժմ Առնոն զբաղեցնում է վարկանիշի 2-րդ հորիզոնականը 107 մլրդ դոլար գնահատվող կարողությամբ: Գեյթսը 3-րդ հորիզոնականում է 106,8 մլրդ դոլար կարողությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին Forbes-ի վարկանիշի վրա հղումով: Վարկանիշը շարունակում է գլխավորել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, նա 112,4 մլրդ դոլար ունի: Հունիսին Առնոյի կարողությունն առաջին անգամ գերազանցեց 100 մլրդ դոլարը և նա ընդգրկվեց աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում: Մեկ ամիս անց, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նա կարճ ժամանակով առաջ անցավ Գեյթսից, որն առաջին անգամ վարկանիշի պատմության մեջ հայտնվեց 3-րդ տեղում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |