Իլհամ Ալիեւ. Մոսկովյան հռչակագիրը հիմք կդառնա Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնության համար 5 նոյեմբերի 2008 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Մոսկովյան հռչակագիրը հիմք է հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` վերընտրումից հետո առաջին պաշտոնական այցով գտնվելով Թուրքիայում: Ի.Ալիեւի խոսքերով, հակամարտության լուծման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:«Տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, Ռուսաստանի միջնորդության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը հույս է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի ջանքերը` ուղղված հակամարտության արդարացի լուծմանը: ««Հակամարտության լուծման գործում Թուրքիայի ակտիվացման դրական արդյունքներն արդեն նկատվում են»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |