Jamiroquai-ի համերգի տոմսեր դեռ կան վաճառքում 6 նոյեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խմբի համերգը: Համերգը կսկսվի 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Թեև մինչ համերգի սկիզբը ընդամենը մի քանի ժամ է մնացել, սակայն բրիտանական ջազ-ֆանքի և Էյսիդ ջազի վառ ներկայացուցիչ համարվող խմբի ելույթի տոմսեր դեռ կարելի է գնել: Տոմսերը կարելի է ձեռք բերել Silk Note փառատոնի կայքում, որի շրջանակում Երևանում մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն: Ամենամատչելի տոմսերն արդեն սպառվել են, սակայն համեմատաբար մատչելիներից մնացել են 20,000 դրամ արժողությամբ տոմսերը: Կան նաև 25-40,000 դրամանոց տոմսեր: Jamiroquai խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել է 30 մլն սկավառակ և ստացել բազում մրցանակներ, այդ թվում «Գրեմմի»: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |