Խաշմանյանը՝ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, Գրիգորյանի հետ պայմանավորվածությունը կասեցվել է![]() 6 նոյեմբերի 2019 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»: Մինչև նոյեմբերի 6-ի երեկոն ակնկալվում էր, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դառնալու ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Championat.comհաղորդմամբ, վերջինս եկել էր ֆուտբոլի ֆեդերացիա՝ պայմանագիր ստորագրելու, երբ նրան հայտարարեցին պայմանավորվածության չեղարկման մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |