Դատարանը նորից մերժել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը![]() 7 նոյեմբերի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։Այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, հայտնում է Aysor.am-ը։ Քոչարյանի պաշտպանական թիմը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին, փաստաբաններից Արամ Վարդևանյանն այդ օրը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ Սեպտեմբերի 20-ին ևս դատարանը մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |