Բակո Սահակյանն աշխատանքային այցով Բելգիայում է

Բակո Սահակյանն աշխատանքային այցով Բելգիայում է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---