Ձոնիկ Մարգարյանը՝ Կենտրոնի թաղապետի ԺՊ

Ձոնիկ Մարգարյանը՝ Կենտրոնի թաղապետի ԺՊ

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net ին է հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ձոնիկ Մարգարյանը 2009թ-ից առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:2002-2010թթ. ՀՀ սոցիալական ապահովության (հետագայում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարության աշխատակազմի ղեկավար:

Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:

Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, որը ստորագրվել է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---