Կրթաթոշակներ՝ օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտներին 8 նոյեմբերի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անվանական կրթաթոշակներ կտրամադրվեն օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտներին: 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Նշվում է, որ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին` միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․ • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ. • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ, ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ). • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ, • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ, • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է |