ԱՄՆ-ում հայազգի ֆիզիկոսի գլխավորած գիտխմբին հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը

ԱՄՆ-ում հայազգի ֆիզիկոսի գլխավորած գիտխմբին հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը

PanARMENIAN.Net - Բազմամյա հետազոտությունների արդյունքում մի խումբ ամերիկացի գիտնականներ հայազգի ֆիզիկոս Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ կարողացել են չափել պրոտոնի շառավիղը:Աշոտ Գասպարյանը միջուկային մասնիկների հետազոտություններով զբաղվող ֆիզիկոս է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանից, հայտնում է Nature.com-ը:

Աշոտ Գասպարյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում:

Ըստ ստացված տվյալների, պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆետոմետր: Այսօրվա դրությամբ դա ամենաճշգրիտ չափումն է՝ նախորդը 0,88 ֆետոմետր էր: Գիտնականը կարծում է, որ կարող է կատարելագործել իր էքսպերիմենտը հետագայում առավել ճշգրիտ դարձնելու համար:

«Մենք ուրախ ենք, որ տարիների լարված աշխատանքն ու համագործակցությունը լավ արդյունք տվեցին, որը կնպաստի պրոտոնային շառավիղի այսպես կոչված գլուխկոտրուկի լուծմանը»,-ասել է Գասպարյանը:

Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ հետազոտությունները 2012-ից անցկացվել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմասն Ջեֆերսոնի անվան լաբորատորիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---