Չիլիում ցուցարարները հրկիզել են եկեղեցու սրբապատկերներն ու արձանները![]() 9 նոյեմբերի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Չիլիում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Նոյեմբերի 8-ին մոտ 75, 000 մարդ էր դուրս եկել Սանտյագոյի փողոցներ, ակցիաներն ուղեկցվել են հրկիզումներով: Անհայտները հանել են եկեղեցուց սրբապատկերները, արձաններն ու գույյքը և հրկիզել: Սանտյագոյում անցկացվող ցույցերի մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը։ Քաղաքում կան նաև փակ փողոցներ: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը, հայտնում է Deutsche Welle-ն: Բողոքները Չիլիում, որը համարվում է Լատինական Ամերիկայի ամենակայուն երկրներից մեկը, սկսվել են հոկտեմբերի կեսից: Առիթ է դարձել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, իսկ պատճառը դժգոհությունն է սոցիալական և տնտեսական անհավասարությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |