Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային առավելություն կտա Օբամայի հետ երկխոսության հարցում

PanARMENIAN.Net - Պատճառ չկա վախենալու, որ Բարակ Օբաման կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում են Թուրքիայում: «Այն, ինչ մեզ պետք է, Երեւանի հետ հարաբերությունների հետագա բարելավումն է եւ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մեկուսացումը»,- հայտնել է Վաշինգտոնի Բրուկինգս ինստիտուտի փորձագետ Օմեր Թաշփինարը: Նրա խոսքերով, Հայաստանի հետ սահմանի բացումը եւ այլ համապատասխան քայլերը Թուրքիային առավելություն կտան:



Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գրոսսմանն իր հերթին թուրքական կառավարությանը խորհուրդ է տվել բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, ինչը Թուրքիային առավելություն կտա Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Բարակ Օբամայի հետ բանավեճում, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---