ԱԳ նախարար. Քրիստոնեական արժեքների պահպանումը ՀՀ և Վատիկանի օրակարգում է![]() 9 նոյեմբերի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Վատիկանի օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների և քրիստոնյաների շահերի պաշտպանությունը, քրիստոնեական արժեքների պահպանումը: Այդ մասին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հավելել է, որ միջազգային հարցերում Հայաստանի և Վատիկանի հայացքները համընկնում են, հայտնում է Shantnews.am-ը: Նախարարը նշել է նաև, որ Սուրբ Աթոռի ներկայացուցչին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի ներկա վիճակն ու Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |