Դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 23-ին![]() 11 նոյեմբերի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կտևեն2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կտևեն2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։ Այս մասին հաղոդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |