Յուրի Խաչատուրովը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին11 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մասնակցել է «Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ նշելով, որ իրենց հաղթարշավը շարունակվում է: «Կամք» նախաձեռնության անդամները շուրջ 3 ամիս է՝ ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման: Նրանք համարում են, որ կոնվենցիայի ընդունումը դեմ է հայկական ավանդական արժեքներին և այլասերելու է երկիրը: Ստամբուլյան կոնվենցիան կամ (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկն է, նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |