Բոլիվիայի նախագահը հրաժարական է տվել. Ընդդիմությունն ուզում է ձերբակալել նրան11 նոյեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է հրաժարականի մասին երկրում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են նախագահական ընտրությունների առաջին տուրից հետո: Ինչպես հայտնել է Unitel հեռուստաալիքը, Մորալեսի ինքնաթիռը մեկնել է Բոլիվիայի մայրաքաղաքի օդանավակայանից և վայրէջք կատարել բոլիվիական Չիմորե քաղաքում: Բոլիվիայի ոստիկանությունը հրաժարական տված Մորալեսի հետախուզում է հայտարարել, գրել է Twitter-ում ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լուիս Ֆերնանդո Կամաչոն: Ըստ նրա, զինվորականներն արդեն ձերաբակալել են նախագահական ինքնաթիռը, որով նախկին նախագահը լքել է մայրաքաղաք Լա Պասը: Մորալեսն իր հերթին ապօրինի է անվանել ձերբակալումն իր Twitter-ում, գրել է «Վեդոմոստին»: Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ապաստան տալ Մորալեսին: «Ըստ իր ավանդույթի՝ ապաստան տրամադրելու և չեզոք քաղաքականության, Մեքսիկան Լա Պասում իր դեսպանատան տարածքում ընդունել է Բոլիվիայի օրենսդիր և գործադիր իշխանության 20 ներկայացուցչի: Եթե որոշվի, մենք ապաստան կտանք նաև Էվո Մորալեսին»,-գրել է Էբրարդը Twitter-ում: Անկարգությունները Բոլիվիայաւոմ սկսվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 20-ին ընտրական հանձնաժողովը հայտարարեց նախագահական ընտրություններում Մորալեսի հաղթանակի մասին: Ըստ հանձնաժողովի հաշվարկների, նրա օգտին քվեարկել է ընտրողների 46,9%-ը, իսկ ընդդիմության առաջնորդ Կարլոս Մեսի օգտին՝ 36,7%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |