Փաշինյանը՝ Լավրովին. ՌԴ հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել![]() 11 նոյեմբերի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Փաշինյանն ընդգծել է, որ նախարարի այցը նոր խթան կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ ինքը շատ լավատեսորեն է վերաբերում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: «Վարչապետ ընտրվելու պահից ի վեր մեր հարաբերություններում նոր դինամիկա է առկա: Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի է կունենա հաջորդ տարի, որին կհետևի Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի $2 մլրդ-ի: Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ բոլոր ուղղություններով շատ սերտ կապեր կան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ առևտրային հարաբերությունները զարգանում են և կայուն աճում: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնները: «Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը՝ հավելելով նաև, որ շնորհավորում է Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |