Անաստասիա Գալուստյանը՝ Prague Ice Cup 2019-ի բրոնզե մեդալակիր![]() 11 նոյեմբերի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Դենիս Տենի հուշամրցաշարում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |