Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովում![]() 11 նոյեմբերի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Նա հանդես է եկել բացման խոսքով, հայտնում է ՀՀԿ գրասենյակը։ Նշվում է, որ աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարական կառույցների ներկայացուցիչներ։ «Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ»,-ասված է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |