ԲԴԽ անդամը հրաժարական է տվել և նշել պատճառը![]() 11 նոյեմբերի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրաժարականի պատճառը: «Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել»,- գրել է Հովհաննիսյանը: Նա վստահություն է հայտնել, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով՝ նշելով, որ իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր ԲԴ-ում չեն կարևորում։ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո հորդորել է լիազորությունների դադարեցման հարցը քննարկել իր բացակայությամբ: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |