Լավրով. ՌԴ-ն համար 1 ներդրողն է ՀՀ-ում![]() 11 նոյեմբերի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը համար 1 ներդրողն է Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,- նշել է նա, հայտնում է Shantnews.am-ը: Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, տեղեկացրել՝ 2020-ին Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորում կանցկացվի: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է՝ 2019-ին Հայաստանում հյուրընկալվել են ՌԴ պաշտպանության և առողջապահության նախարարները, սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով: Լավրովը նաև ասել է, որ Բիշքեկում մոտ երկու շաբաթից տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի $2 մլրդ-ի: Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ բոլոր ուղղություններով շատ սերտ կապեր կան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ առևտրային հարաբերությունները զարգանում են և կայուն աճում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |