ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է11 նոյեմբերի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչներն իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի (չշփոթել ՀՀ-ում գործող Gallup International-ի հետ), «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները: Կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում հարցվածների 89%-ը դրական պատասխան է տվել: Ըդհանուր առմամբ Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը և կիսելով այն Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ: Որքան բարձր է միավորը, այնքան մեծ է բնակչության տոկոսը, որն ասել է, որ անվտանգ է իրեն զգում: Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերի՝ վստահում են արդյոք ոստիկաններին, անվտանգ են զգում արդյոք՝ գիշերային ժամերին միայնակ զբոսնելիս, արդյոք վերջին 12 ամսում նրանցից գումար կամ գույք են գողացել, և արդյոք նրանք ենթարկվել են հարձակման կամ թալանի: Այդպես, ընդհանուր վարկանիշում Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ: Վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որը 97 միավոր է հավաքել: Ամենավատ վիճակն Աֆղանստանում է՝ 38 միավոր: Հարևան երկրներում հետևյալ պատկերն է՝ եթե Հայաստանի ընդհանուր միավորը 85 է, ապա Վրաստանինը 86 է, իսկ Ադրբեջանինը՝ 89: Gallup-ի հարցման շրջանակում հարցերին պատասխանել է մոտ 152,000 մեծահասակ աշխարհի 142 երկրում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |