ԿԳՄՍՆ-ն բողոքարկել է դատարանի վճիռը, որով բավարարվել էր Օրբելյանի հայցն ընդդեմ Ղարիբյանի

ԿԳՄՍՆ-ն բողոքարկել է դատարանի վճիռը, որով բավարարվել էր Օրբելյանի հայցն ընդդեմ Ղարիբյանի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը, որով ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:

Տեղեկությունը հաստատել է ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Օրբելյանը պահանջել էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

«Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն, բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

Ավելի վաղ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Ղարիբյանն Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մի քանի հիմնավորումներ էր ներկայացրել, սակայն հիմնական երկու պատճառները հետևյալն էին՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը, համաձայն որի՝ արգելվում է երկու և ավելի պաշտոնների համատեղումն ու Օրբելյանի հայերենի չիմացությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---