Լավրով. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի![]() 11 նոյեմբերի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: Անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցին՝ այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել է Լավրովը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում ինքը Ղարաբաղյան հարցի լուծումն այն դեպքում, երբ Ադրբեջանը հակված է այն դիտարկել տարածքային ամբողջականության տեսակետից, Լավարովը կրկնել է Փաշինյանի բանաձևը՝ համաձայնագիրը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի հետաքրքրությունները: «Տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշումը և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են երկրների միջև քննարկված փաստաթղթերի բոլոր տարբերակներում: Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այս սկզբուքները: Սրա հետ չեն վիճում ոչ Երևանը, ոչ Բաքուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան է այցելել նոյեմբերի 10-ին, նոյեմբերի 11-ին նա հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |