Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը. Չեն ուզում գնալ Գյումրի![]() 11 նոյեմբերի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ավտոներկրողները փակել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մասնակիցներից Ապեր Հովհաննիսյանը: Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կարատվեն Երևանում: Գյումրու մաքսատանը մեծ հերթեր են առաջացել ավտոներկրողների կուտակման պատճառով: Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ից կառուցման փուլում գտնվող մաքսատունն էլ հավանաբար կշահագործվի։ Նախատեսել ենք մեքենաների հոսքը երկփեղկել։ Անանյանը խոստացավ՝ 15-20 օրում հերթերի գոյացման պատճառները կվերացվեն։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |