ՀՀԿ երիտասարդները դատարկ ճամպրուկներ են բերել ԱԳՆ դիմաց՝ ի նշան «դատարկ քաղաքականության»11 նոյեմբերի 2019 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության` ՀՀԿ երիտասարդները Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց հանդես են եկել հայտարարությամբ, նրանք ցանկանում էին նամակ և դատարկ ճամպրուկ հանձնել ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին՝ ի նշան «դատարկ քաղաքականության»: «Այս ճամպրուկները նույնքան դատարկ են, որքան մեր պետութան արտաքին քաղաքականությունը, որ վարվել է վերջին շրջանում, նույնքան դատարկ են, ինչքան իրենց արած խոստումները», - լրագրողներին ասել է ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ քաղաքական օրակարգից դուրս է բերվել Սանկտ Պետեբուրգի և Վիեննայի պայմանավարածություններ, անհասկանալի բանաձև է շրջանառվում, որը չի ներառում իր մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ակցիայի մասնակիցներին հանդիպել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա վերցրել է միայն նամակը՝ նշելով, որ կփոխանցի այն: Մամիջանյանի խոսքով, իրենց ցանությունն է, որպեսզի նախարարը կարդա նամակը, սերտի ու փոփոխի իր աշխատելաոճը: Մինչ շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդներն ակցիա էին իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |