Լավրով. Ռուս մասնագետների մուտքը ՀՀ կենսաբանական լաբորատորիաներ թույլատրող հուշագիրը շուտով կստորագրվի11 նոյեմբերի 2019 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ընդհանուր առմամաբ, ավարտված են հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները, հիմա փաստաթուղթը գտնվում է երկրների միչգերատեսչական համաձայնեցման փուլում: Հույս ունենք, որ այն կստորագրվի»,-ասել է Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարևորել է կենսաբանական անվտանգության շուրջ կապերը դաշնակիցների հետ՝ նշելով, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության համար: «Կա կոնվենցիա կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման ու դրա ոչնչացման մասին, սակայն դրանում, ԱՄՆ-ի կտրուկ առարկությունների արդյունքում, չկա վերիֆիկացիայի մեխանիզմ։ Մենք երկար տարիներ փորձում ենք այդպիսի մեխանիզմ ստեղծել, բայց ԱՄՆ-ի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից ու տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ մակարդակով ստեղծեն իրենց լաբորատորիաները։ Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն: Հենց այդ մասին էլ այսօր խոսել ենք: Այս ասին ասվում է նաև հուշագրում, որն հուսով եմ, շուտով ուժի մեջ կմտնի»,- ասել է Լավրովը։ Հոկտեմբերի 25-ին«Կոմերսանտը» գրել էր, որ նախատեսվումէ կնքել հուշագիր, ըստ որի՝ Պենտագոնի միջոցներով վերազինված և ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ կարող են այցելել ռուսաստանցի մասնագետները՝ այդ թվում նաև ՌԴ առողջապահության և պաշտպանության նախարարություններից: Նշվում է, որ ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, ուսումնասիրվում են վիրուսներ և շտամեր: Լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվան կասկածանքով է վերաբերվում փակ ռեժիմով գործող այդ լաբորատորիաներին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |