Փաշինյանն արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքից![]() 12 նոյեմբերի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատման հրամանը: Այս մասին հաղորդում է կառավարության կայքը: Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածելԱննա Վարդապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,-ասված է նախարարության պարզաբանման մեջ։ Աննա Վարդապետյանն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2019 թ. ապրիլի 4-ին: Մինչ այդ զբաղեցրել էր արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը: Վարդապետյանը նախկինում աշխատել է նաև որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |