Բաբլոյան. Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան շուտով տուն կգնա12 նոյեմբերի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ նա պատրատ է դուրս գրվելուն: «Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Վերջինս նշել է՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինեն, Բաբլոյանը դրական պատասխան է տվել: Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասել է.«Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ», - ասել է Բաբլոյանը: Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն անչափահաս պացիենտին (10 տարեկան 8 ամսական)։ Երեխան տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով, որն առանց փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել երեխայի հայրը՝ նրան տալով իր լյարդի մի մասը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |