Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ կարգավորման մասին Լավրովի երևանյան հայտարարությանը12 նոյեմբերի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությանն այն մասին, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի այն չի ստորագրի»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած առաջարկվող պլանի անբաժան մասն է», հայտնում է Haqqin.az-ը: «Մենք միշտ ենք ասել, որ միայն այդ տարածաշրջանից հեռացած ադրբեջանցիների ԼՂ վերադարձից հետո իրական հնարավորություններ կբացվեն Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար՝ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիման վրա, որը ենթադրում է ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցություն: Իսկ դրա համար պետք է առարկայական բանակցություններ տեղի ունենան հակամարտության կարգավորման շուրջ, իսկ հայկական զինուժը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից 7 շրջաններից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան էր այցելել նոյեմբերի 10-11-ը: Երևանում նա հայտարարել է. «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»: «Տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշումը և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են երկրների միջև քննարկված փաստաթղթերի բոլոր տարբերակներում: Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այս սկզբուքները: Սրա հետ չեն վիճում ոչ Երևանը, ոչ Բաքուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |