Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի հավաքականում12 նոյեմբերի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ղազախական «Ակտոբեից» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ին: «Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում: «Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև՝ ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ և նաև կա ժամանակ մտածելու համար»,-ասել է նա: Պիզելին հավելել է, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց այն դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց: «Այնտեղ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին, որպեսզի կարողանան իրենց որակները ցույց տալ և առաջադիմել ավելի բարձրակարգ առաջնություններում խաղալու համար»,- զրույցում նշել է Մարկոս Պիզելին: Մարկոս Պիզելին 2008 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Նա չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, որն այս օրերին պատրաստվում է Հունաստանի (նոյեմբերի 15-ին) ու Իտալիայի (նոյեմբերի 18-ին) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերին: Մարկոսի պայմանագրի ժամկետն «Ակտոբեի» հետ ավարտվել է օրերս։ Ղազախստանի ավարտված առաջնությունում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Պիզելին 2018-ին էր վերադարձել «Ակտոբե», որի կազմում խաղացել է նաև 2015-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |