Բառոզո. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները կարելի է լուծել քաղաքական համարձակության առկայության դեպքում 7 նոյեմբերի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան սկիզբ կդնի երկու երկրների միջեւ իրական երկխոսությանը` նշելով, որ այս այցը նշանակալի իրադարձություն էր: Ինչպես հայտարարել է Ժոզե Մանուել Բառոզոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, նա հասկանում է, որ Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող խնդիրները շատ զգայուն են, բարդ լուծելի եւ երբեմն ողբերգական, սակայն քաղաքական քաջության առկայության դեպքում կարող են հաղթահարվել: Նրա խոսքերով, երկխոսության սկիզբն ու փոխզիջման հասնելը տարածաշրջանում կարեւոր է Եվրոպական մայրցամաքի կայունության եւ բարգավաճման համար, որի մասն են նաեւ Հայաստանն ու Թուրքիան: Կարծիքների փոխանակումը երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների միջեւ կնպաստեն անվտանգությանը Կովկասում, նշել է Եվրահանձնաժողովի նախագահը: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան այցելեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով: Կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսության զարգացման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |