ԲՀԿ պատգամավոր. Հանքերի բաժնետոմսերը գրանցված են սեփականատիրոջ բաջանաղի, տղայի, խնամու անուններով![]() 12 նոյեմբերի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հանքերի իրական տերերի բացահայտման նախագիծը ոչինչ չի տալու, այն աչք փակելու նախագիծ է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Բագրատյանի խոսքով՝ հանքերի որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի, տղայի, խնամու, քեռու անուններով։ «Օրենքն անիմաստ է, բովանդակությունը չի արտահայտում նպատակը։ Օրինակ, որևէ մեկին բացահայտեցին, որն իրականում շարքային աշխատող է և տասնյակ միլիոնավոր դոլարներ չէր կարող ունենալ։ Ի՞նչ պետք է հետևի դրան. օրենքում ոչինչ ասված չէ։ Ոչինչ ասված չէ այն մասին, որ պետությունը բաժնեմաս ունենա, բոլոր հանքավայրերում: Պայմանական ասած, x% բաժնետեր լինելով, պետությունը կարողանա վերահսկել գործընթացները, ոչ թե օրենք բերենք, որ օրինականացնենք լվացվող, ՀՀ-ում այլևս ներդրված նախկին իշխանությունների՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները, որոնք ինչ-որ մեկի անունով գրանցաված են», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի նախագծով ցանկանում են ընդամենը լեգալացնել այդ գումարները: Պատգամավորի խոսքով՝ ընդերքի մասին օրենքը պետք է լինի համապարփակ, ոչ թե ձևի համար 2-3 բաժնետիրոջ անուն հնչեցնի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նշել է, որ այս օրենքով բոլոր խնդիրները չեն լուծվելու, սակայն սա ոլորտում քայլ առաջ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |