2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում![]() 12 նոյեմբերի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - 2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում: Այդ մասին ասվում է Վրաստանի 2019թ. միգրացիոն տեղեկատուում, որը հրապարակվել է միգրացիայի կառավարական հանձնաժողովի կայքում: Այդպիսով, Հայաստանը 3-րդ տեղում է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները նշված ժամանակահատվածում կացության իրավունք են ստացել Վրաստանում: 2015-2018, Վրաստանում նման իրավունք ստացողների ընդհանուր թիվը կազմում է 20,800 օտարերկրացի, գրում է ՌԻԱ Նովոստին: Առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ գրեթե 9 000 մարդ՝ 44 %: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ մոտ 3000 մարդ: ՀՀ-ին հաջորդում է Ուկրաինան՝ 1700 մարդ ցուցանիշով: Նշված ժամանակահատվածում տրամադրվել է կացության իրավունքի ավելի քան 31,000 ժամանակավոր վկայական: Նման վկայական առավելապես ստացել են Իրանի քաղաքացիները՝ ավելի քան 7 000 մարդ, հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները՝ ավելի քան 5 000 մարդ, երրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ ավելի քան 4 000 մարդ: Նշված տվյալներում ասվում է, որ վերջին 4 տարում նման փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև, մերժումների աճ է նկատվում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |