Նազարբաև. Զելենսկին համաձայն է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում![]() 12 նոյեմբերի 2019 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները կազմակերպել: Իր նախաձեռնությունը Նազարբաևը ներկայացրել է Ուկրաինայի նախագահին անձնական հանդիպման ժամանակ և վերջինս տվել է համաձայնությունը, պնդել է Ղազախստանի նախկին նախագահը: «Ես արդեն ստացել եմ Զելենսկու համաձայնությունը, հայտնել եմ այդ մասին Ռուսաստանի նախագահին: Հիմա տեսնենք: Եթե չեզոք հարթակ է պետք, ես առաջարկել եմ Ղազախստանը»,-ասել է Նազարբաևը «Աստանայի ակումբ» բանավիճային ակումբի նիստում, գրում է «Կոմերսանտը»: Նոյեմբերի 11-ին Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են կարգավորումն Ուկրաինայում: Զրույցի այլ մանրամասներ Կրեմլը չի բերել: Զելենսկու հետ Նազարբաևը հանդիպել է Տոկիոյում հոկտեմբերի 22-ին: ՌԴ և Ուկրաինայի նախագահները արդեն մի քանի հեռախոսազրույց են անցկացրել՝ հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին: Զելենսկին ասում էր, որ անձմաբ կցանկանար հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, նրա խոսքերով, դեռևս իրենց հանդիպումը հնարավոր է միայն նորմանդական ձևաչափով՝ ՌԴ, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա: Այդ գագաթնաժողովի անցկացման պայմաններից մեկը ուժերի բաժանումն էր Դոնբասում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |