Զինված հարձակումներ Ղամիշլիում. 6 զոհ կա և 22 վիրավոր12 նոյեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակե նահանգի Ղամիշլի քաղաքում համաժամանակյա զինվածված հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել է 6 և վիրավորվել 22 հոգի, որոնց մեջ կան քաղաքացիականներ և ուժայիններ: Զինված հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռումբով բեռնված 2 մեքենա և մեկ մոտոցիկլետ, մտնելով դպրոցին և եկեղեցին կից մարդաշատ շուկա, պայթեցվել են: Պայթյունի հետևանքով շենքեր են վնասվել, իսկ առաջացած հրդեհը մարել են հրշեջ-փրկարարական ջոկատները: Նշվում է, որ վիրավորների թվում կա նաև անվտանգության 4 աշխատակից: Զինված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |