Պապը հայ քահանայի սպանությունից հետո դիմել է սիրիահայ կաթոլիկներին![]() 12 նոյեմբերի 2019 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերյան իր էջում անդրադարձել է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից հայ քահանայի և նրա հոր սպանությանը։ «Ես մոտ եմ Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկների հետ, ովքեր պատրաստվում են հողին հանձնել իրենց հովվապետին՝ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին։ Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- ասել է Հռոմի պապը։ Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը: Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |