ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ նախագահին. Ուզում ենք ավելի զարգացնել երկկողմ գործընկերությունը13 նոյեմբերի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հետաքրքրված է առավել զարգացնել արդյունավետ գործընկերությունը Հայաստանի հետ: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ հավելելով, որ դրական փոփոխությունների համար շատ հնարավորություններ կան: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության բարձր մակարդակը տարբեր ոլորտներում: Նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը: Նա նշել է, որ յուրաքանչյուր, անգամ փոքր քայլ կարող է շատ մեծ արդյունքների հանգեցնել: Դեսպան Թրեյսին տեղեկացրել է, որ հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով: Նշվել է, որ ամերիկյան կողմի հատկացրած միջոցները հիմնականում ուղղվում են Հայաստանում ժողովրդավարական զարգացման աջակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Ներկայացվել են նաև տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը և, մասնավորապես, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա առաջարկել է դիտարկել նաև այս ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |