ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԸՀ-Ն ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԳՐԱՆՑԵԼ ԱԼԻԵՎՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐՐՈՐԴ ԱՆԴԱՄԻՆ 7 հուլիսի 2003 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես նախագահության թեկնածու է գրանցել երկրում իշխող Ալիեւների ընտանիքի երրորդ անդամին` 75-ամյա ակադեմիկոս Ջալալ Ալիեւին` Հեյդար Ալիեւի եղբորը: Ջ.Ալիեւը առաջադրվել էր ուրբաթ օրը «Ադրբեջանի Սաբիրաբադի եւ Սահաթլիի շրջանների հասարակայնության կողմից»: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, երեք Ալիեւներն էլ` գործող նախագահ Հեյդարը, նրա որդի Իլհամը եւ եղբայր Ջալալը հանդես են գալիս միասնական քաղաքական ծրագրով եւ գոյություն ունեցող իշխող ռեժիմը պահպանելու մտադրությամբ: Ինչպես կարծում են փորձագետները, այս զուգակցությունը մտածված է «երեքը մեկում» բանաձեւը կյանքի կոչելու նպատակով` միասնական թեկնածու Իլհամ Ալիեւվին ընտրությունները մոտենալուն պես հայրը եւ հորեղբայրը կփոխանցեն իրենց ընտրազանգվածները: Թերթի վկայությամբ, Ադրբեջանում եռուն աշխատանք է գնում նախընտրական արշավը «ալիեւյան հեղինակությամբ» լցնելու նպատակով: Հիմնվել է «Հանուն նոր Ադրբեջանի» կառավարամետ հասարակական շարժումը: Կազմակերպվում են բնակչության տարբեր շերտերի ներակայցուցիչների հսկայական ժողովներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Ալիեւների ընտանիքին: Որպես աջակցություն Ալիեւների կլանին մեկնաբանում են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ կայանալիք կարճաժամկետ այցը Բաքու, նշում է «ՆԳ»-ն:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |