Փաշինյան. Հուսանք՝ այս տարի կսկսենք բանակցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին13 նոյեմբերի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպական Միության տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60%-ով: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում Հայաստանում անշարժ գույքի գները վերջին 1.5 տարվա ընթացքում հսկակական աճ են գրանցել: Փաշինյանի խոսքով՝ սա այն բանի արդյունքն է, որ հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առջև ռազմավարական խնդիր է դրել հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների՝ Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծելու համար: «Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90%-ով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100%-ով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական, կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում հնարավոր է փոխել Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու կերպարը և իմիջը և, ընդհանրապես, ՀՀ-ում քաղաքացիների կրթական մակարդակն անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի ՀՀ որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում նեգատիվ ազդեցություն չունենա Հայաստանի, ազգի ժողովրդի կերպարի վրա: «Հայաստանը պետք է հպարտ լինի սփյուռքով, և սփյուռքը պետք է հպարտ լինի Հայաստանով: Սա այն խնդիրն է, որ մենք իրար հետ պիտի լուծենք, և ես համոզված եմ, որ մենք այս խնդիրը իրար հետ անպայման կլուծենք»,- եզրափակել է Փաշինյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |