Վենետիկի 80%-ը հեղեղվել է. Տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի13 նոյեմբերի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ջրհեղեղի և եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վենետիկում տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի՝ ջրի մակարդակը հասել է 183 սմ, հայտնել է ANSA գործակալությունը: Քաղաքի 80 տոկոսը հեղեղվել է: Բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ: ANSA-ն հիշեցրել է, որ ջրի ավելի բարձր մակարդակ վերջին անգամ գրացվել էր 1966-ին, երբ գրանցվել էր 190 սմ նիշը: Կրիտիկական է համարվում 130 սմ ջրի մակարդակը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն վիճակը «դրամատիկ» է անվանել: Նա հայտարարել է այդ մասին Սան Մարկոյի հրապարակում, որտեղ ջրի մակարդակը նրա ծնկներից էր: Նա հավելել է, որ հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Վենետիկին: Ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին վատ եղանակը կպահպանվի: Վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևեներ են տեղացել Իտալիայի գրեթե ամբողջ տարածքում: Սան Մարկոյի հրապարակը ավելի քան 1 մ ջրով է ծածկվում 6-րդ անգամ վերջին 1200 տարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |