Փաշինյան. Վերջին 1.5 տարում ձեռք ենք բերել այնքան զենք-զինամթերք, որքան չի եղել տեսանելի ժամանակաշրջանում13 նոյեմբերի 2019 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր մաքսիմալ արագությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ 1 տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20%-ով: «1.5 տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը: Հայաստանում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հունվարի 1-ից բարձրանում է թոշակները, բարձրացել են հրշեջների, անտառապահների աշխատավարձերը: Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»,- ասել է վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2-3 տարի առաջ եզրակացություն է արել՝ եթե Հայաստանում տարեկան 0.3%-ով կրճատվի ստվերային տնտեսության ծավալը, դա կարելի է համարել հսկայական հաջողություն Հայաստանի համար: «Մեր գործունեության մի տարվա արդյունքում մեր ստվերային տնտեսության ծավալը կրճատվել է 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երազանքից 4 անգամ ավել: Մենք 1.5 տարվա ընթացքում առողջապահությանը հատկացվող ֆինանսավորման ծավալն ավելացրել ենք 30 մլրդ դրամով: Մենք այս տարի դպրոցների մարզագույք ձեռք բերելու համար հատկացրել ենք այնքան գումար, ինչքան չի հատկացվել վերջին 10 տարվա ընթացքում միասին վերցրած: Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես մեկ միլիարդ դոլարով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանն առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվը Հայաստանում էականորեն աճել է, իսկ վերջին 1.5 տարվա ընթացքում նրանք Հայաստանում մոտավորապես $250 մլնավելի գումար են ծախսել: «Մենք միկրոբիզնեսին հունվարի 1-ից ազատում ենք բոլոր տեսակի հարկերից: Մենք այս վերջին 1.5 տարվա ընթացքում մոտավորապես $300 մլննախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտք ենք վերադարձրել բիզնեսին: Մենք տասնյակ ծրագրեր ենք անում փոքր բիզնեսի, գյուղատնտեսության ոլորտում, և մեր ասելիքը մեկն է՝ Հայաստանի քաղաքացին չպետք է խնդրարկու լինի իրենից հարուստների, կառավարության, այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների համար, ՀՀ քաղաքացին պետք է աշխատի և աշխատանքով ապահովի իր բարեկեցությունը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նույն ուղերձը հղում են նաև սփյուռքին, քանի որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացին չպետք է լինեն գթասրտության օբյեկտ: Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպել է այդ երկիր կատարած պաշտոնական այցի ընթացքում: Վարչապետը Ֆրանսիայում է՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |