ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն. Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել13 նոյեմբերի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը սևով ներկելու միջադեպին, հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Դեսպանությունը ռուս պատգամավորի գործողությունները որակել է որպես վանդալիզմի ակտ ՀԱԵ եկեղեցու տարածքում, ինքնաիրավչության դրսևորում, ինչը հակասում է օրինականությանը: «Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին: Կոչ ենք անում Արմավիրի քաղաքային իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին: Տեղի ունեցած միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ: Ըստ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի, նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում Արմավիրի քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել», հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը:«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |