Շերը՝ Թրամփին. ԻՊ-ն սպանեց հայ հոգևորականին՝ «Ձեր ընկեր Էրդողանը, երևի, հիացած է»14 նոյեմբերի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանությանը՝ Սիրիայում կատարվող իրադարձությունների համար մեղադրելով Թուրքիայի և ԱՄՆ նախագահներին: Այդ մասին Շերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը», հավանաբար, հիացած է՝ ԻՊ-ն սպանել է հայ հոգևորականին և նրա հորը: Մի՞թե ծախվել եք Էրդողանին»,-գրել է Շերը Twitter-ի իր միկրոբլոգում: Շերը նաև գրել է, որ եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, ապա Թրամփի և Էրդողանի մեղքով: «Դուք օգնեցիք Էրդողանին հաշվեհարդար տեսնել քրդերի հետ, և նրանք ձեզ չեն օգնի: Մարդիկ կտառապեն և կզոհվեն»,-գրել է նա: Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը: Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |