Սբ Ղազար կղզին ևս հեղեղվել է. Մատենադարանը չի տուժել14 նոյեմբերի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մխիթարյան միաբանության հայր Համազասպ Քեշիշյանը: Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել: «Գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |