ՀՀ-ն 45.8 մլն եվրո վարկ կվերցնի

ՀՀ-ն 45.8 մլն եվրո վարկ կվերցնի

PanARMENIAN.Net - Հայաստանը 45.8 մլն եվրո վարկ կվերցնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ որպես բյուջետային աջակցության վարկ:

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրմանը:

Վարկով ստացված միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---